Պենտագոնի ղեկավար Մարկ Էսփերը ՆԱՏՕ-ի դաշնակիցներից ակնկալում է լրացուցիչ օգնություն Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում եւ Մերձավոր Արեւելքում պաշտպանության ուղղությամբ ԱՄՆ ջանքերին ավելի լայն համագործակցություն, փոխանցում է AP-ն:

ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների խորհրդակցությանը մասնակցելու համար Բրյուսել թռչելիս Էսփերը լրագրողներին ասել է, թե ցանկանում է, որ ՆԱՏՕ-ի երկրները ավելի շատ բան անեն Իրաքի անվտանգության ուժերին օգնելու համար: «Եթե նրանք ավելի մեծ ուժ ներդնեն, դա մեզ կօգնի նվազեցնել ԱՄՆ զինվորականների ծանրաբեռնվածությունը:

Էսփերի խոսքով՝ ինքը ցանկանում է, որ ՆԱՏՕ-ի երկրները ավելի մեծ ներդրում ունենան Պարսից ծոցի տարածաշրջանի պաշտպանության մեջ, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության միջոցների տրամադրման ճանապարհով այնպիսի երկրներին, ինչպես՝ Սաուդյան Արաբիան է: