Օշականում այսօր` ապրիլի 19-ին տեղի կունենա ռուս-պարսկական պատերազմի ընթացքում 1827թ. տեղի ունեցած ճակատամարտում ընկած ռուս զինվորների հիշատակին նվիրված հուշահամալիրի հանդիսավոր բացման արարողությունը:

Այն կանցկացվի Հայ-ռուսական առաջին միջմարզային համաժողովի շրջանակներում: Հիշեցնենք, որ համաժողովի կազմակերպիչներն են «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալությունը, «Եվրասիական հետազոտությունների ինստիտուտ» ռուսական հիմնադրամն ու Հայկական զարգացման գործակալությունը: Համաժողովին կմասնակցեն Ռուսաստանի ավելի քան 20 մարզերից ժամանած պատվիրակություններ` մեծամասամբ նահանգապետերի գլխավորությամբ: Համաժողովի բացումը տեղի կունենա ապրիլի 19-ին Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Նառիշկինի եւ Հայաստանի ղեկավարության մասնակցությամբ:

Օշականի  ճակատամարտի արդյունքում Արեւելյան Հայաստանը պարսկական տիրապետությունից անցել է ռուսական տիրապետության տակ: