2020 թվականին Հայաստանը եւ Սիրիան համաձայնագիր կստորագեն ավիահաղորդակցության մասին: Այս մասին փետրվարի 13-ին Ազգային ժողովի նիստում ասաց Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթեւիկ Ռեւազյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» կուսակցության խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանի հարցին:

Պատգամավորի խոսքով՝ անհասկանալի է, թե ինչու Սիրիայի հետ նման համաձայնագիր չկա, որտեղ խոշոր հայկական համայնք է բնակվում: «Մենք պատրաստ ենք համաձայնագիր ստորագրել: Մենք դա քննարկել են Արտաքին գործերի նախարարության հետ:  Նախատեսվում է համաձայնագիրը ստորագրել 2020 թվականի ընթացքում»,-  հայտնեց Ռեւազյանը: Նա նաեւ նշեց, որ Հայաստանի իշխանությունները ավիացիայի ոլորտում սիրիական կողմի հետ պայմանավորվածություններից հրաժարվելու ոչ մի պատճառ չունեն:

Նշենք, որ մի քանի տարի առաջ, մինչեւ հակամարտության սրվելը, սիրիական պետական ավիաընկերությունը Հայաստան չվերթներ էր կատարում: