Փետրվարի 12-ին, ժամը 17.10-ին, թմրամիջոց պահելու եւ օգտագործելու կասկածանքով, Փափազյան փողոցից ոստիկանության Արաբկիրի բաժին բերման են ենթարկվել 47 եւ 38 տարեկան երկու տղամարդ:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ խուզարկությամբ նրանցից մեկի մոտ հայտնաբերվել են ափիոնի եւ մարիխուանայի նմանվող զանգվածներ, 2 ներարկիչ՝ քացախաթթվի անհիդրիդին նմանվող հեղուկով, եւ «ՕՄՆ» 25 գրառմամբ դեղահաբ:
Նա հայտնել է, որ հայտնաբերվածը թմրանյութ է, պատկանում է իրեն եւ իր օգտագործման համար է:
Նշանակվել է փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր:





























