Արեւմտյան Աֆրիկայի բնակիչների գենոմի անալիզը ցույց է տվել, որ ԴՆԹ գրեթե մեկ հինգերորդ մասը կազմում են անհայտ նախնիի հետքերը: Բացահայտման մասին գրում է Planet-today-ը՝ հղում անելով Science Advances-ին:

Համարվում է, որ հնագույն մարդիկ, որոնք լքել են Աֆրիկան եւ բնակեցվել Եվրոպայում, խաչասերվել են նեանդերթալցիների հետ: Սակայն բացահայտումը, որն արել են Լոս Անջելեսի կալիֆոռնիական համալսարանի ծագումնաբանները, ցույց է տալիս, որ ժամանակակից աֆրիկացիների մոտ չի պահպանվել Homo sapiens  «մաքուր» գենոմը:

Հետազոտության հեղինակներից մեկը՝ Շրիրամ Սանկարարամանը, հայտնել է, որ գենոմի գրեթե 19 տոկոսը մարդկանց անհայտ տեսակի գեներն են:

Սակայն այն, որ Աֆրիկայում բնակվել են մարդկանց անհայտ նախնիներ, ցույց են տալիս հնագետների գտածոները: Օրինակ՝ մարդկային գանգը, որը խիստ տարբերվում է Homo sapiens-ի գանգից: