Ստամբուլի օդանավակայանում ձերբակալել են Շվեյցարիայից վերադարձած քաղցկեղով հիվանդ Այթեն Սարըքայա Քեսլերին։
Թուրքական Gercekgundem կայքի փոխանցմամբ՝ օդանավակայանում անձնագրի ստուգումից անմիջապես հետո ձերբակալել են եւ տարել ոստիկանատուն, որտեղ կինը ուղղակի ուշագնաց է եղել եւ ընկել հատակին։
Այս լուրը մեծ արձագանք է գտել, որից հետո ոստիկանները ազատ են արձակել եւ տեղափոխել հիվանդանոց։
Նշվում է, որ քաղցկեղով հիվանդ կինը ավելի վաղ սոցցանցով վիրավորական բառ է գրել Էրդողանի հասցեին։





























