Անհրաժեշտ է մշակել իրավական մոտեցումներ` վերացնելու համար Հայոց ցեղասպանության հետեւանքները, հայ-ռուսական հեռուստակամուրջի ընթացքում հայտարարել է Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:
Նա ընդգծել է, թե մարդկությունն առ այսօր հստակ մեխանիզմներ չի մշակել ժողովուրդների զանգվածային սպանությունները կանխելու համար, եւ նման հարցերում գերակա դեր է խաղում քաղաքական կոնյուկտուրան:
Իր հերթին ռուսաստանցի գիտնական Վլադիմիր Զախարովն ընդգծել է, որ Ցեղասպանության հանցագործությունն առ այսօր դատապարտված չի, քանի որ ոչ Թուրքիան, ոչ նրա գործընկերները չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «Թուրքիան փորձում է խաբել ողջ մարդկությանը, հերքելով Հայոց ցեղասպանությունը: Սակայն կան հարյուր հազարավոր պատմական փաստաթղթեր, որոնք վկայում են Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասին»,- ասել է նա:





























