Վենեսուելայի ԱԳ նախարար Խորխե Արեասան ժամանել է Հաագա, որպեսզի իր երկրի հանդեպ պատժամիջոցների պատճառով ԱՄՆ-ից բողոք ներկայացնի Միջազգային քրեական դատարան, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Վենեսուելան բողոք է ներկայացնում ՄՔԴ՝ միակողմանի պատժամիջոցների պատճառով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Վենեսուելայի իշխանությունները ԱՄՆ վարչակազմին մեղադրում են «մարդկության դեմ հանցագործությունների մեջ, որոնք 2014թ․-ից սահմանված հարկադիր միակողմանի պատժամիջոցների հետեւանք են»։