Հայաստանը պետք է հմտորեն օգտագործի աշխարհաքաղաքական իրողությունները հասնելու իր նպատակին, ոչ միայն հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման, այլեւ փոխհատուցում ստանալու հարցում: Այս մասին ասել է ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտ Ռուբեն Սաֆրաստյանը` Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության մասին հայ-ռուսական տեսակամուրջի ժամանակ` հավելելով, որ միջազգային իրավունքը ստեղծել է նման նախադեպ:
Իր հերթին ռազմավարական մշակույթի ռուսական հիմնադրամի փոխտնօրեն Անդրեյ Արեշովը հայտարարել է, որ ցեղասպանության հարցում հայերի ձգտումների բավարարմանը խոչընդոտում է գերտերությունների չկամությունը, իսկ բանալին` Երեւանի եւ սփյուռքի համատեղ գործողություններն են. «Եվ այդ ռեսուրսը պետք է օգտագործել շատ ավելի արդյունավետ, քան դա արվում է հիմա»,- խորհուրդ է տվել փորձագետը:





























