ԱՄՆ-ը «բավական հիասթափված է» կորոնավիրուսի բռնկման դեմ Չինաստանի գործողություններից, հայտարարել է Սպիտակ տան գլխավոր խորհրդականը՝ թափանցիկության բացակայության համար քննադատելով Պեկինին, հայտնում է AP-ը։

Սպիտակ տանը, ելույթ ունենալով լրագրողների առջեւ, Ազգային տնտեսական խորհրդի տնօրեն Լարի Քիդլոուն ասել է, որ Թրամփի վարչակազմը կարծում էր, թե թափանցիկության մակարդակն ավելի բարձր կլինի, քան կա իրականում։

Նա նաեւ ասել է, թե վարչակազմը շատ հիսթափված է նրանից, որ Պեկինը չի ընդունել Հիվանդությունների վերահսկման եւ պրոֆիլակտիկայի կենտրոնից փորձագետների խումբ ուղարկելու ԱՄՆ-ի առաջարկը, որպեսզի օգնեն Չինաստանին համաճարակը զսպելու նրա ջանքերում։