Թաիլանդի Այութհայա նահանգում հավաքվել են մոտ 3 հազար աշակերտներ, որ Չինաստան ուղարկեն շնորհավորական «վալենտինկաներ», որը բախվում է կորոնավիրուսի շարունակվող համաճարակին, փոխանցում է Reuters-ը:
«Չինաստանը շարունակում է պայքարել»,- վանկարկել են Jirasat Wittaya School դպրոցի աշակերտները եւ ուսուցիչները՝ բակում զույգ փղերի հետ շարվելով սրտաձեւ:
Թաիլանդում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսի 33 դեպք, բայց առայժմ մահվան դեպքեր չկան:





























