ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 19-ին ստորագրել է հրամանագիր` ԱՄՆ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանին համատեղության կարգով Կանադայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ նշանակելու մասին:
ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նույն օրը երկրի ղեկավարը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` նախագահի աշխատակազմի կառուցվածքում մտցվել է ԼՂՀ Նախագահի խորհրդական-ԼՂՀ Ազգային ժողովում ԼՂՀ նախագահի ներկայացուցչի պաշտոնը:





























