Վերջին վարժանքները, որին մասնակցել են ադրբեջանական ռազմական օդանավեր ու ուղղաթիռներ, հետթարական անցամ ցույց տվեցին, որ Ադրբեջանը հետագայում եւս մտադիր է հանդես գալ ուժի դիրքերից: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:

«Այդ ուժի ցուցադրումը ցույց տվեց, որ Ադրբեջանը ԼՂ հարցում հավատարիմ է մնում իր ծայրահեղ ապակառուցողական դիրքորոշմանը»,- ասաց փորձագետը:

Հարցին, թե կապ տեսնո՞ւմ է  տեղի ունեցած վարժանքների եւ Ադրբեջանի կողմից Ստեփանակերտ ուղեւորվող օդանավերին հարվածելու մասին հայտարարությունների միջեւ, Բոզոյանը կարծիք հայտնեց, որ այդ երկու փաստերի միջեւ ուղղակի կապ չի տեսնում: «Ուղղակի կապ չկա, բայց կա անուղղակի կապ: Դրանք մեկ շղթայի օղակներն են», ասաց նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի քաղաքացիական ավիացիայի տնօրեն Արիֆ Մամեդովը հայտարարել է, որ Ադրբեջանը կոչնչացնի բոլոր այն օդանավերը, որոնք կփորձեն վայրէջք կատարել Ստեփանակերտի օդնավակայանում:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն էլ հայտարարել է, որ մտադիր է դառնալ Երեւան-Ստեփանակերտ չվերթի առաջին ուղեւորը: Ստեփանակերտի օդանավակայանի բացման ճշգրիտ ամսաթիվը դեռ հայտնի չէ: