Ինքնաթիռը, որում գտնվել է ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման, հազիվ է խուսափել ԱՄՆ բանակի օդանավի հետ բախումից:

Միջադեպը տեղի է ունեցել նախօրեին Մերիլենդ նահանգի Էնդրյուս ավիաբազայի շրջանում: Միշել Օբման Վաշինգտոն է վերադարձել Նյու Յորքից: Պարզվել է, որ նախագահական «Բոինգ -737»-ը չի կարող վայրէջք կատարել, քանի որ չափազանց մոտ է գտնվում ռազմական  C-17-ին, գրում է Lenta.ru-ն:

Դիսպետչերները խնդիրը նկատել են արդեն երկու օդանավերին էլ վայրէջքի թույլտվություն տալուց հետո: Արդյունքում «Բոինգի » օդաչուին հրահանգ է տրվել ձեռնարկել C-17-ից հեռանալու մանեւրներ: Դրանք բավարար չեն եղել, եւ նախագահական ինքնաթիռն ստիպված է եղել շրջան կատարել ավիաբազայի վրայով: