Թեքսաս նահանգի Հյուսթոն քաղաքի տարրական դպրոցի երեք աշակերտներ մարմնական վնասվածքներ են ստացել դժբախտ դեպքի պատճառով: Աշակերտներից մեկը լիցքավորված ատրճանակ էր բերել Betsy Ross Elementary դպրոց: Տղայի անունը չի հաղորդվում, սակայն հայտնի է նրա տարիքը:
Ճաշի ժամանակ նրա գրպանից զենքն ընկել է եւ կրակել: Երկու տղա եւ մեկ աղջիկ վնասվածքներ են ստացել: Վիրավորների թվում է նաեւ զենքը դպրոց բերող երեխան:
Նախնական տվյալներով, երեխաները վիրավորվել են ոչ թե գնդակներից, այլ հատակի կտորտանքից, թեեւ չեն բացառվում նաեւ հրազենային վնասվածքները: Տուժածներին հիվանդանոց են տեղափոխել: Զենքը դպրոց բերած երեխային կարգապահական պատիժ է սպառնում:





























