Մոսկվայի Տուշինսկի դատարանը հրապարակել է ոչ սլավորանական արտաքինով մարդկանց դեմ հարձակումներ գործած ծայրահեղականների խմբի նկատմամբ իր դատավճիռը: 26-ամյա Դմիտրի Վալիուլինը, 23-ամյա Դմիտրի Սուրովը դատապարտվել են 9 տարվա ազատազրկման, իսկ 25-ամյա Դենիս Շչուպլեցովը` 8,5 տարվա ազատազրկման: Նրանք պատիճը կկրեն ուժեղացված ռեժիմով գաղութում:

Դատարանը որոշել է նաեւ, որ դատարպարտվածներից յուրաքանչյուրը մեկական միլիոն ռուբլու չափով բարոյական փոխհատուցում պետք է տա տուժող Սահակյանին, հաղորդում է Ռուսաստանի հայերի միության մամուլի ծառայությունը:

Սարգիս Սահակյանի վրա հարձակումը տեղի է ունեցել 2009 թվականի դեկտեմբերի 19-ին` քաղաքային էլեկտրագնացքում: Հայ տղան ծանր մարմնական վնասվածքներ էր ստացել, այդ թվում զրկվել էր աջ աչքից:

Նույն օրը հանցագործ խումբը Տուշինո կայարանում ծեծի է ենթարկել ազգությամբ չուվաշ Ալեքսանդր Սատրիվանովին: Քրեական գործը հարուցվել էր Ռուսաստանի հայերի միության եւ Մոսկվայում Հայաստանի դեսպանատան հայցի հիման վրա: Հանցագործներին բռնել էին 2010-ի հոկտեմբերի 6-ին: Դատարանում Սարգիս Սահակյանի շահերը պաշտպանել է փաստաբան Մանուկ Շամիրովը: