ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման տարերային աղետի գոտի է հռչակել Հյուսիսային Կարոլինա նահանգը, որը զգալիորեն տուժել էր օրերս այնտեղ մոլեգնող փոթորիկներից, տորնադոներից եւ ջրհեղեղներից: Սպիտակ տան ղեկավարի որոշումը հնարավորություն է տալիս ստանալ դաշնային օգնություն եւ աղետի դեմ պայքարի գործում օգտագործել ԱՄՆ ազգային գվարդիան:

Անցած շաբաթվա վերջին հարավային նահանգներում հզոր փոթորիկներ էին մոլեգնում, որոնք տորնադոների պատճառ էին դարձել: Տարերքի արդյունքում զոհվել էր 45 մարդ, ընդ որում նրանց կեսը Հյուսիսային Կարոլինայում:

Նահանգապետ Բեւերլի Պերդյուն հայտարարել էր, թե նահանգը նման ուժգնության տարերք չէր տեսել քառորդ դար: Միայն Հյուսիսային Կարոլինայում 60 տորնադո էր եղել, որոնք տասնյակ քաղաքներ էին ոչնչացրել: