Լիբիայի անցումային ազգային խորհրդի ղեկավար Մուստաֆա Աբդել Ջալիլն առաջին անգամ հանդես կգա եվրոպական մայրաքաղաքներում որպես «Ազատ Լիբիայի նոր ղեկավար»: Հռոմից, որտեղ ապրիլի 19-ին նրան ընդունել էին Ջորջիո Նապոլիտանոն եւ վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին, ապստամբների առաջնորդը կմեկնի Փարիզ` բանակցելու նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ:

Արեւմտյան Եվրոպայում Աբդել Ջալիլը քննարկում է իրավական մեխանիզմները, որոնք թույլ են տալիս ընդդիմությանը նավթի վաճառք իրականացնել: «Իտալիան, Ֆրանսիան եւ Քաթարը արտոնություններ կունենան Լիբիայի հետ պայմանագրերում այլ երկրների համեմատ»,- ասել է Ջալիլը: