«Ռոսատոմը» ծրագրում է ստուգումներ նախաձեռնել ռուսական ատոմակայաններում եւ չի բացառում հին կայանները շահագործումից հանելու հնարավորությունը:

Այդ մասին ապրիլի 19-ին կայացած միջազգային համաժողովում հայտարարել է «Ռոսատոմի» ղեկավար Սերգեյ Կիրիենկոն: Նրա խոսքով, ստուգումները կարող են սկսվել մինչեւ վեց ամիս հետո: «Ռոսատոմի» ղեկավարը հաղորդում է, որ Ռուսաստանի տարածքում գործող ատոմակայանների ստուգումն ավարտվել է: Ստուգումների արդյունքում պարզ կլինի, թե ինչ որոշում կկայացվի:

Կիրիենկոն չի բացառել նոր ատոմակայանների շինարարության հնարավորությունը: Նա ասել է, որ գործող կայանները «վաղվա» պահանջներին չեն համապատասխանում: