Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր` ապրիլի 20-ին ընդունել է Ռուսաստանի ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Պոստնիկովինին:

ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ռուսական պատվիրակության ապրիլի 18-20-ին այցը Հայաստան տեղի է ունեցել ՀՀ տարածքում տեղակայված 102 ռուսաստանյան ռազմակայանի զորամասերի եւ ստորաբաժանումների տեղակայման օպտիմալացման միջոցառումների իրականացման գործընթացի ստուգման եւ վերահսկման նպատակով: Աշխատանքային այցի շրջանակներում գեներալ-գնդապետ Ալեքսանդր Պոստնիկովը հանդիպումներ է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի եւ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովի հետ:

ՀՀ պաշտպանության նախարարի հետ հանդիպման ընթացքում քննարկվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, պլանավորել են հետագա միջոցառումների ծրագրերը:

ՀՀ պաշտպանության նախարարը եւ ՌԴ ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարն, ընդհանուր առմամբ, գոհունակություն են հայտնել պլանավորված աշխատանքների կատարումից: