Ռումինիայի նախագահը պարտավոր է ավելի զգույշ լինի Հարավային Կովկասի մասին արտահայտվելիս: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԺ պատգամավոր Գագիկ Մելիքյանը` մեկնաբանելով Ռումինիայի նախագահ Տրայան Բասեսկուի Բաքվում արած հայտարարությունը, որ արցախյան հիմնահարցը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում:
«Նման հայտարարությունները հարիր չեն ԵՄ անդամ որեւէ պետության նախագահի, որը, փաստորեն, հակասում է, ոչ միայն ԵԱՀԿ եւ ԵՄ շրջանակներում Ռումինիայի արտահայտած դիրքորոշմանը, այլեւ Մինսկի Խմբի բանակցային գործընթացի տրամաբանությանը»,- ասել է Մելիքյանն ու հավելել, որ ժամանակակից Ռումինիան ձեւավորվել է բարդ պատմաքաղաքական պայմաններում, երբ ռումինական ժողովուրդը գտնվում էր օտար լծի տակ: Հետեւապես այդ երկրի նախագահը պարտավոր է ավելի զգույշ լինել այնպիսի զգայուն տարածաշրջանի նկատմամբ ինչպիսին Հարավային Կովկասն է՝ չմոռանալով անկասկած սեփական պատմությունը եւ սեփական ժողովրդի ազատագրական պայքարը:
Ըստ Գագիկ Մելիքյանի՝ պատահական չէ, որ նման անպատասխանատու վերաբերմունք Բասեսկուն ցուցաբերում է նաեւ եվրոպական եւ մի միաջազգային հարցերի նկատմամբ, եւ ԵՄ-ում Տրայան Բասեսկուն վերածվել է անցանկալի անձի, որին քչերն են ցանկանում հանդիպել, եւ նա խիստ քննադատության թիրախ է ոչ միայն իր երկրում, այլեւ ամբողջ Եվրոպայում:




























