Թուրքիայի մայրաքաղաքի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքը նշել է, որ իր կանխատեսումները այնքան էլ սխալ չեն լինում եւ հայտնել է իշխող «Արդարություն եւ զարգացում» (AKP) կուսակցության ներկայությունը խորհրդարանում առաջիկա ընտրություններից հետո:

Անկարայի քաղաքապետը մի հեռուստահաղորդման ժամանակ անդրադառնալով առաջիկա խորհրդարանական ընտրություններին` բացարձակ հաղթող է համարել «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանը` նրա համար կանխատեսելով 60 տոկոսանոց ներկայություն ապագա խորհրդարանում: «Իմ կանխատեսումները այնքան էլ սխալ դուրս չեն գալիս»,-շեշտել է Մելիհ Գյոքչեքը:

Նշենք, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը ներկայիս խորհրդարանում զբաղեցնում է 47 տոկոս:

Տարբեր հարցումների համաձայն` իշխող կուսակցությունը առաջիկա հունիսի 12-ի խորհրդարանական ընտրություններին կհավաքի 40-45 տոկոս: