Բրիտանացի խորհրդարանականների նախաձեռնությամբ Մեծ Բրիտանիայի խորհրադարանում ցուցահանդես կանցկացվի՝ նվիրված 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությանը։ Ապրիլի 21-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց բրիտանացի պատգամավոր, իշխող Պահպանողական կուսակցության ներկայացուցիչ Ջոն Ռեգինգլեյը։

Նա ընդգծեց, որ ի տարբերություն Հոլոքոսթի՝ աշխարհում գրեթե տեղյակ չեն  Հայոց ցեղասպանության մասին։ Այս կապակցությամբ Ռեգինգլեյը հանդես է եկել Մեծ Բրիտանիայի խորհրադարանում Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես կազմակերպելու նախաձեռնությամբ ։

Բրիտանական խորհրդարանական պատվիրակության բոլոր հինգ անդամները հայտարարեցին, որ ուղղակի ցնցված են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեսածից եւ իրենց տպավորություններով կկիսվեն գործընկերների հետ։ Նրանք պատրաստակամություն  հայտնեցին բրիտանական խորհրդարանում այսուհետ եւս պայքարել Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւի ընդունման ուղղությամբ։