«Հայ ժողովուրդը շատ ունիկալ է, յուրահատուկ ազգային ինքնություն ունի»,- ապրիլի 21-ին Երեւանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց բրիտանացի պատգամավոր Շրիլա Ֆլավերը՝ պատասխանելով հայ լրագրողների այն հարցին, թե անգլաիցիների տպավորությամբ հայերը եվոպացինե՞ր են, թե...։

«Կարեւոր չէ` դուք եվրոպացիներ եք, թե ասիացիներ, դուք յուրահատուկ, ունիկալ ազգ եք։ Որտեղ էլ հայերը լինեն, նրանք այդ երկրի օրինակելի քաղաքացիներ են»,- ասաց բրիտանացի պատգամավորը։