Հյուսիսային Աֆրիկայում անկայունության պատճառով թուրք գործարարները տեղափոխվում են նոր շուկաներ, հաղորդում է trt.russian-ը, հավելելով, որ Թուրքիայի պետնախարար Զաֆեր Չաղլայանը շարունակում է նոր շուկաների փնտրտուքը: Այդ ուղղությամբ առաջին կետը Հնդկաստանն է:
Հաղորդվում է, որ թուրք եւ հնդիկ գործարարների բանակցությունները բավական «արդյունավետ» են անցել: Չաղլայանը հայտարարել է, թե այս պահի դրությամբ 1 մլրդ դոլարի գործարար համաձայնագիր է կնքվել: Օրակարգում է Թուրքիայում Բոլիվուդի համար կինոստուդիայի շինարարության հարցը:




























