Մոսկվայի Գրքի տանը` Նոր Արբատում ծրագրված էր Թուրքիայի Անվտանգության խորհրդի հատուկ հակահայկական բաժնի աշխատակից Մեհմեդ Փերինչեքի «Հայկական հարցը ռուսական արխիվների 120 փաստաթղթերում»:
Սակայն այդ սադրանքից առաջ Մոսկվայի հայ երիտասարդները բողոքի ակցիա են անցկացրել եւ համապատասխան նյութեր տարածել: Մոսկվացիներից մեկը, ծանոթանալով գրքի բովանդակությանը, վրդովված ասել է. «Ռուսաստանի մայրաքաղաքի կենտրոնում ռուսամետության մեջ են մեղադրում եւ հենց դրանով են արդարացնում ցեղասպանությունը. դրա համար, իսկապես, պետք է թուրք լինել»,- ասել է նա:



























