Թունիսի եւ Լիբիայի սահմանի կենտրոնական հատվածը վերահսկում են ոչ թե կառավարական զորքերը, այլ ապստամբները, հաղորդում է Reuters-ը`վկայակոչելով Թունիսի երկու աղբյուրների:
Սահմանամերձ Դահիբա քաղաքի բնակիչները գործակալության թղթակցին հայտնել են, որ սահմանին իջեցրել են կանաչ դրոշը եւ բարձրացրել ապստամբական եռագույնը: «Այստեղից տեսանելի է, որ սահմանային անցակետն անցել է ապստամբների ձեռքը»,- ասել է զրուցակիցը:
Դահիբան սահմանակից է Լիբիայի Արեւմտյան Լեռներ տարածաշրջանին, որտեղից վերջին ամիսներին որեւէ տեղեկատվություն չէր ստացվում: Միեւնույն ժամանակ, Նալուտ, Եֆրեն, Զինտան եւ այլ քաղաքներում ապստամբությունը սկսվել էր դեռ փետրվարին:





























