Մարտի 6-ին, ժամը 10:15-ին դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը:
Առկա են ծխացող օջախներ. հրշեջ-փրկարարների կողմից իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներ:
Հրշեջ-փրկարարները հրդեհը մարել են ժամը 14:10-ին: Մոտ 60-70 հա անտառային տարածքում այրվել է խոտածածկույթ։
Հիշեցնենք, որ մարտի 5-ին, ժամը 13:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Եղեգնուտ գյուղի աջակողմյան լանջին այրվում է խոտածածկ տարածք:





























