Եվրահանձնաժողովը կորոնավիրուսից կոլեկտիվ պաշտպանության հարցով օրենսդրական միջոցների մշակման անհրաժեշտություն չի տեսնում: Այս մասին հայտարարել է Խորվաթիայի առողջապահության նախարար Վիլլի Բերոշը, հաղորդում է ՌԻԱ նովոստին:

Նրա խոսքով՝ յուրաքանչյուր երկրում իրավիճակը եզակի է, եւ ԵՄ-ը պատրաստ է նպաստել կորոնավիրուսից կոլեկտիվ պաշտպանությանը:

Կորոնավիրուսի բռնկման մասին Չինաստանի իշխանությունները հայտնել են անցած տարվա դեկտեմբերի 31-ին: ԱՀԿ-ն իրավիճակը միջազգային նշանակության արտակարգ դրություն է անվանել եւ հիվանդությունն անվանել COVID-19: Չինաստանում վարակվածների թիվը հասել է 80,5 հազարի, մահացել է 3042 մարդ, ապաքինվել ավելի քան 53,7 հազարը: ԱՀԿ վերջին տվյալներով՝ ՉԺՀ սահմաններից դուրս մահացել է 267 մարդ: