ԱՄՆ նախագահի այցը Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոններ, որը չեղարկվել էր աշխատակիցներից մեկի՝ կորոնավիրուսով վարակվելու կասկածի պատճառով, կրկնակի պլանավորվել է, ինչը եւս մեկ հնարավորություն է տվել երկրի ղեկավարին ԱՄՆ-ում COVID-19-ի տարածմամբ առաջացած խուճապին վերջ տալու համար, հաղորդում է Associated Press-ը:
«Հանգի՛ստ եղեք: Այն կանցնի»,-լրագրողներին հայտարարել է Թրամփը կորոնավիրուսի դեմ պայքարի համար 8,3 մլրդ դոլարի չափով հավելյալ ֆինանսավորում հատկացնելու մասին օրինագիծը ստորագրելուց հետո:
ԱՄՆ նախագահի խոսքով՝ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոններ այցը չեղարկվել էր՝ ելնելով մտահոգությունից, որ դրանց աշխատակիցներից մեկը վարակվել էր կորոնավիրուսով, սակայն թեստի արդյունքները բացասական էին եւ հիվանդությունը չէր հաստատվել:
Սպիտակ տունը հայտարարել է, որ նախագահը կմեկնի արդեն ուրբաթ:
«Մեր թվերը շատ փոքր են՝ ի տարբերություն հիմնական երկրների: Մեր թվերն ավելի փոքրն են, քան որեւէ այլ երկրի վիճակագրությունը»,-հայտարարել է Դոնալդ Թրամփը՝ մեկնաբանելով նոր տիպի կորոնավիրուսի բռնկման վիճակագրությունը:
«Դա չկանխատեսված խնդիր է: Այն հայտնվել է «ոչ մի տեղից»: Մենք հոգ կտանենք այդ մասին»,-հավելել է ԱՄՆ նախագահը:
Ներկայումս ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 14 մարդ:





























