Հայաստանի ԱԻՆ-ում, մարտի 8-ին, ժամը 16:42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Ս. Ավետիսյան փողոցի վերջնամասում այրվում է խոտածածկ տարածք։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ս. Ավետիսյան փողոցի թիվ 30 հասցեում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։03-ին, մարվել՝ 17։20-ին։ Ամբողջությամբ այրվել են 10 անվադող և ինքնաշեն փայտյա տնակ՝ մոտ 2 քմ:





























