Ոստիկանության Վաղարշապատի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 7-ին, ժամը 14.20-ին, Վաղարշապատի բաժին է ներկայացել 70-ամյա Արտաշես Փ.-ն:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա 2019 թ. մարտի 27-ից հետախուզվում էր ՌԴ ՆԳՆ Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածի (Դիտավորությամբ թեթեւ մարմնական վնասվածք պատճառելը) մեղադրանքով:

Առանց խափանման միջոցի: