Իտալիայի 35-ամյա քաղաքացուհին մահացել է Ֆրանսիայում ՃՏՊ-ի հետեւանքով, որը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նա ընկել է ավտոմեքենայից, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Agence France-Presse-ին։
Երկրի ժանդարմերիայի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել լույս երկուշաբթի գիշերը՝ Օսեր քաղաքի մոտ։ Մեքենան, որը վարել է կնոջ ծնողներից մեկը, շարժվելիս է եղել Լիոն-Փարիզ ավտոմայրուղով։ Կինը քնած է եղել հետեւի նստարանին։ Նա ընկել է, քանի որ մեքենայի դուռը, որին հենված է եղել, անհայտ պատճառներով բացվել է։
Վեր կենալով գետնից՝ կինը փորձել է անցնել ճանապարհը եւ վրաերթի է ենթարկվել միանգամից երկու մեքենաների կողմից։ Տուժածը մի քանի ժամ անց մահացել է հիվանդանոցում։





























