Կորոնավիրուսն իտալական բանտերում խռովության պատճառ է դարձել, 6 բանտարկյալ է զոհվել, հաղորդում է Reuters-ը:

Իշխանությունների խոսքով՝ բանտարկյալներին զայրացել են հարազատների հետ հանդիպումների սահմանափակումները: Բանտերից մեկում ձերբակալվածները պատանդ են վերցրել պահակներին, մեկ այլ բանտում բանտարկյալները փախուստի են դիմել:

Բռնությունը տարածվել է ամբողջ երկրում 25 քրեակատարողական հաստատություններում:

Երկրի արդարադատության նախարար Ալֆոնսո Բոնաֆեդն ասել է, որ կառավարությունը բաց է բանտերում պահման պայմանները քննարկելու համար, սակայն խռովությունը պետք է դադարեցվի:

Բացի այդ, հաղորդվում է, որ Պրատո քաղաքում բանտարկյալները ներքնակներ են այրել:

Ֆոջի բանտից մոտ 50 բանտարկյալ է կարողացել փախուստի դիմել, նրանցից կեսին կրկին բանտարկել են: