Փորձագետները հանգել են այն եզրակացության, որ ավելի քան մեկ դար առաջ քենթյան եկեղեցում հայտնաբերված ոսկորները, հավանաբար, վաղ անգլիական սուրբի մասունքներն են, որը եղել է Անգլիայի քրիստոնեություն ընդունած առաջին թագավոր Էթելբերթի թոռնուհին: Կարծիք կա, որ սուրբ Էնսվիթան ծովափնյա Ֆոկքսթոն քաղաքի հովանավորն էր, որտեղ VII դարի կեսին հիմնել է Անգլիայում առաջին միանձնուհիների համայնքը: Նա մահացել է 20 տարեկան չդարձած, փոխանցում է Planet- today-ը:

Համարվում է, որ Էնսվինը ծնվել է մոտ 630 թվականին եւ եղել է Քենթի Էդբալդ թագավորի եւ նրա ֆրանկ կնոջ՝ Էմմայի դուստրը: Երկուսն էլ քրիստոնյա էին, եւ նրանց դուստրը ժամանակի մեծ մասն անցկացնում էր աղոթելով: Արդյունքում նա հիմնել է Անգլիայում կանացի առաջին վանքը, որտեղ էլ ապրել է մինչեւ իր վաղաժամ մահը, որը տեղի է ունեցել շուրջ 650 թվականին: 10-րդ դարում վանքը լքվել է, քանի որ փլուզվել է ժայռը, որը վանքի անմիջապես կողքին էր: Որոշ ժամանակ անց այն տեղափոխվել է մի փոքր հեռու դեպի երկրի խորքը:

1885 թվականին Ս. Մարտին եւ Ս. Էնսվիթա ծխական վանքերը վերանորոգող բանվորները Ֆոլքսթոնի նավահանգստից ոչ հեռու հայտնաբերել են քարե սալով մեծ կամարաձեւ անցք: Սալի տակ էր գտնվում խոռոչ, որի մեջ՝ արճիճե սնդուկ՝ զարդարված հնագույն աղոթքներով: Դրա ներսում գտնվել են կմախքի մնացորդներ: Նշվում է, որ վայրը, որտեղ այն թաղված էր, եկեղեցում համարվում էր բարձրագույն պատվի վայր, որին իրավունք էր վերապահվում եկեղեցու հիմնադրին կամ նրա մեծագույն հովանվորին: Սկզբում այս կամարային տարածությունը բացվել է խորանի համար, բայց ինչ-որ պահի այն լցրել են քարերով եւ փակել՝ հավանաբար Բարեփոխումների ժամանակ մասունքների ոչնչացումից խուսափելու համար:

Ենթադրվում էր, որ ոսկորները, որոնք կազմում են ընդհանուր կմախքի կեսը, պատկանել են Սուրբ Էնսվիթային: Բայց միայն այս տարվա հունվարին` Ազգային վիճակախաղային ժառանգության ֆոնդի կողմից դրամաշնորհ ստանալուց հետո, մի խումբ փորձագետներ ժամանակավոր լաբորատորիա ստեղծեցին եկեղեցում եւ կարողացան այնտեղ իրականացնել մասունքների անալիզը:

Միեւնույն ժամանակ, ինչպես նշել են գիտնականները, դեռեւս շատ աշխատանք կա այս հայտնագործության ներուժն ամբողջությամբ իրացնելու համար: Սակայն, իհարկե, արդեն պարզ է, որ նախագիծը հիասքանչ համադրություն է ոչ միայն հնագիտության եւ պատմության, այլեւ` Ֆոլքսթոնում շարունակական կենդանի հավատքի ավանդույթի` յոթերորդ դարի կեսերից մինչեւ մեր օրերը:

Նշվում է նաեւ, որ Ֆոլքսթոնը չափազանց հին վայր է, սակայն դրա ժառանգության մեծ մասը ջնջվել է XIX-XX դարերի ընթացքում, ուստի մասունքների վերադարձն աշխարհ շատ կարեւոր է:

Այժմ նախատեսվում է միջոցներ գտնել ոսկորների հետագա, էլ ավելի մանրակրկիտ գիտական վերլուծության, այդ թվում նաեւ` ԴՆԹ-ները պարզելու, ինչպես նաեւ դրանց անվտանգ տեղակայումը եւ ցուցադրումը ապահովելու համար: