Մոսկվայի մարզում սպանվել է քրեական հեղինակություն Ռավիլ Բաուտդինովը: Նա օրեխովո-զուեւյան խմբավորման առաջնորդներից էր:
Ապրիլի 21-ին` ժամը 22:30-ին նա գտնվել է մարզասրահներից մեկում, երբ անհայտ անձը կրակ է բացել 59-ամյա Բաուտդինովի վրա: Ստացած վնասվածքներից նա մահացել է տեղում:
Հարուցվել է քրեական գործ սպանության հատկանիշներով:





























