Թբիլիսիում վթարի է ենթարկվել կանաչեղենի եւ բանջարեղենի առեւտրականների միկրոավտոբուսը։ Ինչպես տեղեկացնում է «Գրուզիա online»-ը վթարված միկրոավտոբուսը Վրաստանի ադրբեջանաբնակ Մառնեուլի շրջանի համարանիշներով է։ Մեքենան թույլատրելի արագությունը գերազանցել է Թբիլիսիի Գորգասալի փողոցում, ինչի հետեւանքով վարորդը չի կարողացել կառավարել այն ու բախվել է ծառին։ 9 ուղեւորները ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։ Ոմանք տեղափոխվել են հիվանդանոց:
Նշենք, որ Մառնեուլի շրջանի ադրբեջանցիները Թբիլիսիի շուկաներ մատակարարում են բանջարեղեն եւ տարբեր տեսակի կանաչիներ։





























