Յուրաքանչյուր կին իր կյանքում գոնե մեկ անգամ գնում է գուշակի մոտ: Այսօր` ապրիլի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց աստղաբան, էզոթերիկ Գուրգեն Հովհաննիսյանը:

Հաշվի առնելով այն, որ վերջին շրջանում շատացել են տարբեր տեսակի գուշակներն ու կանխատեսումներ անողները, աստղաբանը խորհուրդներ տվեց, թե ինչպես տարբերել պրոֆեսիոնալին` ինքնակոչից:

Աստղաբանի խոսքով`այն մարդիկ, ովքեր խոստանում են հարյուր տոկոսանոց արդյունք, չափից դուրս գովում են իրենց, ներկայացնում են տարատեսակ դիպլոմներ, կոչումներ, շնորհակալական վկայություններ, վարկաբեկում են իրենց կոլեգիաներին, ասում են` բազմաթիվ մեծահարուստներ, պաշտոնյաններ են այցելում իրենց, նրանք իրականում պրոֆեսիոնալներ չեն, քանի որ նախ աստղաբանությունը ոչ մի տեղ չի ուսուցանվում եւ պրոֆեսիոնալը երբեք այդպես իրեն չի պահի:

NEWS.am-ի թղթակցի խնդրանքով աստղաբանը անդրադարձավ նաեւ գնչուների գուշակություններին: Գուրգեն Հովհաննիսյանն նշեց, որ պետք է տարբերակել գուշակությունը` կանխատեսումից: Նրա խոսքով`գուշակությունը մարդու հաղորդած սուբյեկտիվ միտքն է, իսկ կանխատեսումներն ունեն ավելի գիտական հիմք: Աստղաբանի կարծիքով`գնչուները եւ մնացածները գուշակում են, իսկ էզոթերիկները` կանխատեսում: NEWS.am-ի հարցին, թե աստղաբանները նման ծառայություններ մատուցում են, որպեսզի մարդիկ չգնա՞ն գուշակների եւ գնչուների մոտ, Գուրգեն Հովհաննիսյանը պատասխանեց, որ ինքը բիզնես չի անում եւ մեզանում չի ճանաչում աստղաբան էզոթերիկի, ով նման ծառայություններ է մատուցում: