Թուրքիայի պաշտպանության նախարության որոշմանը, որով Թուրքան ռազմական ուղղաթիռները ձեռք կբերի ԱՄՆ-ից, արձագանքել է իտալական Agusta Westland-ի ներկայացուցիչ Ուգո Ռոսինին։

Թուրքական Zaman-ի փոխանցմամբ՝  Ուգո Ռոսինին նշել է, թե Թուրքիան մեծապես կշահեր, եթե նախապատվությունը տար իրենց ընկերությանը։

«Ցավոք, Թուրքիան արհամարեց արդյունավետ համագործակցությունը եւ նախընտրեց հին մոդելի Sikorsky ռազմական ուղղաթիռները։ Թուրքիայի ռազմաօդային արդյունաբերությունը հաշվի չառավ համատեղ նոր սերնդի ուղղաթիռների արտադրության առաջարկը եւ կորցրեց ուղղաթիռների ոլորտում մեծ խաղացող դառնալու շանսը»,-նշել է Ուգո Ռոսինին։

Նշենք, որ Թուրքիայի կողմից ռազմական ուղղաթիռների գնման համար հայտարարվել էր մրցույթ, որի արդյունքում թուրքական կողմը նախապատվություն տվեց ամերիկյան Sikorsky ընկերությանը՝ խաղից դուրս թողնելով իտալական  Agusta Westland։

Առաջին փուլի պայմանավորվածությունը կազմել է 109 ուղղաթիռի արտադրություն, որը կազմում է 3,5 մլրդ դոլար։ Ուղղաթիռների կմախքը, շարժիչը եւ մի քանի կարեւոր մասեր կարտադրվեն Թուրքիայում։

Թուրքիայի պաշտպանության նախարարը նշել է, թե ուղղաթիռների քանակը կարող է հասնել մինչեւ 600-ի։