Հայաստանի ԱԻՆ-ում մարտի 10-ին, ժամը 23:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւան-Իջեւան ավտոճանապարհի 72-րդ կմ-ին տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երեւան-Իջեւան ավտոճանապարհի 72-րդ կմ-ին «Opel Astra G» մակնիշի (վարորդ՝ Խոսրով Զ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ ընկել ձորը (մոտ 10 մետր):

Փրկարարներն ուղեւոր Անդրանիկ Պ.-ին (ծնված 1986 թ.) դուրս են բերել ավտոմեքենայից եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Սեւանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը: