Կասպից ծովի ադրբեջանական հատվածում արտակարգ միջադեպի արդյունքում ձկնորսներ են անհետացել: Ապրիլի 20-ին ափի 10 կմ հեռավորության վրա շրջվել էր ձկնորսական նավակը:
Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել եւ ջրից հանվել են 22-ամյա Բեյլար գատամովի եւ 31-ամյա Պավել վասիլեւի դիակները:
Ներկայումս որոնում են երկու այլ անձանց, որոնք ենթադրաբար եղել են նավակում:





























