Ոստիկանության Տավուշի բաժնում ապրիլի 21-ին հաղորդում է ստացվել, որ վնասվածքներով հոսպիտալ է տեղափոխվել 39-ամյա Արամայիս Հ.-ն:

Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 14.00-ի սահմաններում, նա անցնելով սահմանամերձ գոտու հայկական հենակետերը, հայտնվել է Ադրբեջանի Աղդամ գյուղին հարակից  չեզոք գոտում գտնվող ականապատված դաշտում եւ ընկել ականի վրա, որի պայթյունից ստացել է վնասվածքներ եւ տեղափոխվել հոսպիտալ:

Արամայիս Հ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր: Հանգամանքները պարզվում են:

Տավուշի քննչական բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր: