Այսօր  Երկիր մոլորակի օրն է (Earth Day):

Տոնը հիմնադրվել է 1970թ. ԱՄՆ Վիսկոնսին նահանգի սենատոր Գայլորդ Նելսոնի կողմից, եւ այդ օրվանից ամեն տարի նշվում է աշխարհի շատ երկրներում։

Երկրագնդի Հյուսիսային կիսագնդում տոնը նշվում է գարնանը, իսկ Հարավային կիսագնդում՝ աշնանը։Այս համաշխարհային տոնի նպատակը հասարակության եւ յուրքանչյուր մարդու ուշադրությունը Երկրի եւ շրջակա միջավայրի խնդիրների վրա կենտրոնացնելն է:

Սովորաբար Երկրի օրը բոլոր ցանկացողները մասնակցում են իրենց բակերի, շրջակայքի բարեկարգման եւ  կանաչապատման աշխատանքներին, ինչպես նաեւ բնապահպանական այլ միջոցառումների։

Ըստ հաշվարկների`մեր մոլորակը` բոլորիս ընդհանուր տունը,4,5 մլրդ տարեկան է: