Այս տարվա մարտին Ռուսաստանի ՀՆԱ-ն 4,2 տոկոս աճ է արձանագրել նախորդ տարվա մարտի համեմատ։ Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը, այս մասին հայտնել է Ռուսաստանի տնտեսական զարգացման փոխնախարար Անդրեյ Կլեպաչը՝ նշելով, որ այս տարվա առաջին եռամսյակում Ռուսաստանի ՀՆԱ աճը կազմել է 4,4 տոկոս նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Կլեպաչի խոսքով՝ այս տարվա փետրվարի համեմատ, մարտին արձանագրվել է նաեւ 1,5 տոկոս ներդրումների աճ։
Փոխնախարարը նշել է, որ մարտին աճ են ունեցել շինարարության եւ սարքավորումների արտադրության ոլորտները։ «Արդյունքում մենք ակնկալում ենք, որ այն կհանգեցնի ներդրումների ավելացման»,-ասել է Կլեպաչը։
Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությունը կանխատեսում է, որ 2015 թ. հետո Ռուսաստանը կարող է դուրս գալ տնտեսական կայուն զարգացման փուլ՝ տարեկան ապահովելով 5-6 տոկոս աճ։
Հիշեցնենք, որ Հայաստանը նախորդ տարվա մարտի համեմատ 2011թ. մարտին գրանցել է 0 տոկոս աճ։




























