Հանրապետության տարածքում այս պահի դրությամբ փակ եւ դժվարանցանելի ճանապարհներ չկան։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեց Հայաստանի Կապի եւ տրանսպորտի նախարարության մամուլի քարտուղար Սուսան Տոնոյանը։
«Թեպետ առավոտյան ժամերին Դիլիջանում եւ Ստեփանավանում ձյուն է տեղացել, սակայն վիճակը վերահսկելի է եւ փակ ճանապարհներ այս ժամի դրությամբ չկան»,- ասել է նա:




























