Հայաստանի բնակչությունը 2011 թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում է 3 մլն 262 հազ. մարդ։ Այդ մասին նշված է Ազգային վիճակագրական ծառայության հրապարակման մեջ։

2010 թ. հունվարի 1-ի համեմատ բնակչությունն ավելացել է 13 հազարով։

Հայաստանի բնակչության 64 տոկոսը բնակվում է քաղաքներում, 36 տոկոսը՝ գյուղերում։

Երեւանի բնակչությունը 2011 թ. հունվարի 1-ին կազմում է 1 մլն 122 հազ. մարդ՝ նախորդ տարվա համեմատ ավելանալով 6 հազարով։

Մարզերից ամենաշատ բնակչություն ունի Արմավիրը՝ մոտ 285 հազ. մարդ, հավելաճը 1 տարում՝ 4,6 հազար։ Ամենափոքր բնակչություն ունի Վայոց Ձորի մարզը՝ 56 հազ. մարդ, ընդ որում՝ նախորդ տարվա համեմատ բնակչության աճ գրեթե չկա։

Հատկանշական է, որ բնակչության աճ չկա նաեւ հարավային մյուս մարզում՝ Սյունիքում, որտեղ ապրում է 152,9 հազ. մարդ։