Մալայզիան հայտնել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակվելու 41 նոր դեպքի  մասին. բոլոր դեպքերը կապված են կրոնական միջոցառման հետ, որն անցկացվել է երկրի մայրաքաղաք Կուալա Լումպուրի արվարձանում, հայտնում է Reuters-ը: 

Երկրի առողջապահության նախարարությունը  հայտնում է, որ երկրում կորոնավիրուսով վարակված է ընդհանուր 238 մարդ:

Նշվում է, որ կրոնական ծիսակատարությանը, որի ժամանակ հայտնաբերվել են նոր վարակվածները, մասնակցել է տարբեր երկրներից մոտ 10 հազար մարդ:

Մալայզիայի վարչապետ Մուհիդին Յասինը հայտարարել է, որ երկիրը բախվել է վարակման «երկրորդ ալիքին», եւ նախազգուշացրել է երկրի տնտեսական աճի վրա այդ գործոնի ազդեցության մասին:

Երկրում կորոնավիրուսի հետագա տարածումը կանխելու համար մինչեւ ապրիլ չեղյալ են հայտարարվել բոլոր հրապարակային միջոցառումները: