Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը հանրապետության կառավարության նիստի ժամանակ խոսել է կորոնավիրուսի պատճառով քաղաքացիների խուճապի մասին, հայտնում է Gazeta-ն։

Նրա խոսքերով՝ մարդիկ ահաբեկված են հիվանդությունից եւ վախենում են վարակվել դրանով։

«Սպասի՛ր, դու այդպես էլ կմեռնես։ Մի՛ փորձիր մեռնել մինչ կմեռնես։ Չէ որ ամեն դեպքում կմեռնես»,- հայտարարել է Կադիրովը։

Նա հավելել է, որ նրանք, ովքեր առողջություն չունեն, կորոնավիրուսը «չեն վերապրի»։

Չեչնիայի առաջնորդը նաեւ խորհուրդ է տվել կիտրոնով ու մեղրով ջուր խմել եւ սխտոր ուտել՝ իմունիտետը ամրացնելու համար։