ԱՄՆ վերադարձած հոգնած ճանապարհորդները ստիպված են բախվել զգալի անհարմարությունների հետ օդանավակայաններում, որոնք պայմանավորված են երկարատեւ բժշկական հետազոտություններով կորոնավիրուսի հնարավոր հայտնաբերման համար, հաղորդում է Associated Press-ը:

Սոցիալական ցանցերի օգտատերերը հրապարակել են լուսանկարներ Օհարա օդանավակայանում հերթերից, որոնցում մարդիկ կանգնում եմ մի քանի ժամ: Այդ իրավիճակն առաջացրել է քննադատության ալիք երկրի իշխանությունների հասցեին:

Իլինոյսի նահանգապետ Ջեյ Ռոբերտ Պրիցքերը թվիթերյան գրառում է ուղղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին եւ փոխնախագահ Մայք Փենսին՝ նշելով, որ մաքսային գործընթացը գտնվում է դաշնային իրավասության շրջանակում եւ պահանջել է միջոցներ ձեռնարկել խնդիրը լուծելու համար, որոնց արդյունքում նահանգի օդանավակայանում գոյացել են հերթեր:

Ստեղծված իրավիճակի շուրջ նույնչափ անհանգիստ են նաեւ Իլինոյս նահանգի դեմոկրատ սենատորներ Դիք Դուրբինն ու Թեմի Դաքուորթը:

«Դա անընդունելի է, անարդյունավետ եւ հանգեցնում է ուղիղ հակադարձ արդյունքի COVID-19-ը կանխարգելելու մեր պայմաններում»,-իր թվիթերյան գրառման մեջ նշել է Դաքուորթը՝ պահանջելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի անհապաղ աջակցությունը:

ԱՄՆ քաղաքացիներին եւ բնակիչներին տուն գնալու թույլտվության համար Եվրոպայից ճանապարհորդները ենթարկվել են բժշկական հետազոտության ամերիկյան օդանավակայաններում:

Ընդ որում՝ երկրի ներքին անվտանգության նախարարությունն ընդունել է երկար հերթերի առկայությունն օդանավակայաններում՝ նշելով, որ յուրաքանչյուր ուղեւորին հետազոտելու համար անհրաժեշտ է ընդամենը մեկ րոպե: