Ավստրիան արգելք է սահմանում ավելի քան 5 մարդու ներկայությամբ հավաքների համար երկուշաբթի օրվանից նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու ուղղությամբ պայքարի շրջանակում, հաղորդում  է BBC News-ը:

Գրեթե բոլոր երկրները, որտեղ եղել են նոր տիպի կորոնավիրուսով վարակվելու դեպքեր, սահմանել են աննախադեպ միջոցներ դրա տարածման դեմ. Իսպանիան եւ Ֆրանսիան հայտարարել են խիստ մեկուսացման մասին, ԱՄՆ-ն եւ Ղազախստանը սահմանել են արտակարգ դրության ռեժիմ, Լիտվան՝ համազգային կարանտին ամբողջ երկրում:

Բացի այդ ներդրվել են սահմանափակումներ սահմանները հատելու կապակցությամբ: